Պրն. Արգամ Այվազյանը՝ Նախիջևանի հիշողության պահապան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Վերջերս պատիվ ունեցա ծանոթանալ պրն. Արգամ Այվազյանի հետ, ով ավելի քան 50 տարի իրականացնում է Նախիջևան աշխարհի մանրակրկիտ ուսումնասիրություններ և ում հաջողվել է հրապարակել հարյուրավոր հոդվածներ ու բազմաթիվ գրքեր Նախիջևանի պատմության, ճարտարապետության և, ընդհանուր առմամբ՝ մշակույթի մասին:

Վերջին տարիներին պրն. Այվազյանը նաև նյութեր է հավաքում բազմահատորյակի համար, որը կոչվում է «Նախիջևանյան մտորումներ-էսքիզներ» և նվիրված է հին նախիջևանցիների ճակատագրերին, նրանց շառավիղներն: Իններորդ հատորի համար որոշ նյութեր եմ տրամադրել նաև ես՝ մեր ընտանիքում պահպանված պատմություններ, լուսանկարներ… Այնտեղ զետեղելու համար փոխանցել եմ նաև Վանդիկա Ավետիսյանի հուշերը (իր համաձայնությամբ)՝ նրա պապիկի, Երո Խարազյանի մասին, ում շնորհիվ 1918 թվականին հազարավոր մարդկանց հաջողվել է փրկվել:

Շատ կարևոր և մեծ գործ է անում պրն. Այվազյանը, շատ ուրախ եմ, որ նա շարունակում է տպագրել… Քանի որ ինչ էլ լինի, ինչպես էլ հիմա պաշտոնապես կոչվի Նախիջևանը՝ ես գիտեմ, որ դա իմ հայրենիքն է: Ինչպես և Դարույնքը, Կաղզվանը, Վանը, և մեր դրախտային լեռնաշխարհի մյուս վայրերը, որոնք բոլորը մեր բնօրրանն են… Ես ուզում եմ, որ այս պահին առնվազն հիշողությունը դրանց մասին պահպանվի, ուզում եմ, որ ինչքան հնարավոր է շատ տեղեկություններ, նաև զգացմունքներ, սերը փոխանցվեն մեր երեխաներին:

Հիմա պրն. Այվազյանն աշխատասիրում է այդ բազմահատորյակի հաջորդ՝ 10-րդ հատորը, և եթե դուք էլ ունեք և ուզում եք կիսվել տեղեկություններով, ձեր ընտանիքի հիշողություններով, լուսանկարներով՝ կարող եք ուղարկել դրանք անմիջապես իրեն (հղումն՝ առաջին մեկնաբանությունում):

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել