ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով թուրք զինծառայողներին Ադրբեջան գործուղելու որոշման նախագիծը, հայտարարել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է՝ նախատեսված ներքին օրենսդրությամբ։
Ավելի վաղ թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ երկրի խորհրդարան է ներկայացվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման նախագիծն Ադրբեջան թուրք զինծառայողների գործուղման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում մշտադիտարկման կենտրոն է լինելու, այնտեղ պետք է թուրք զինվորականներ ուղարկել՝ սա ներքին ընթացակարգեր են, որոնք նախատեսված են Թուրքիայի ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է»,- ասել է Պեսկովը։
«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտարկման կենտրոնի ստեղծմանը, ապա դա ՌԴ և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է»,- ասել է Պեսկովը։