ՔՊ֊ականներին։
Վերջին շրջանում տեսնում եմ հպարտանում եք մեր կողմերում կատարված ամրաշինական աշխատանքներով։
Դեռ մի կողմ թողնեմ դրա արդյունավետության քննարկումը ժամանակակից պատերազմներում։ Անկախ ամեն ինչից, պաշտպանական ոլորտում կատարվող ցանկացած աշխատանք ողջունելի է։
Հիմա էլ ինչպես տեսնում եմ նաեւ առաջ եք տանում խաղաղության բանաձեւը եւ հասել եք բանակցային ինչ որ հանգրվանի։ Համոզված եք, որ կստանաք երկարատեւ խաղաղություն։
Դե հիմա պատկերացրեք տեղի է ունենում հեղափոխութոյւն եւ իշխանության է գալիս թրաշով ու գզգզված մազերով մեկը, ով ասում է, որ խաղաղության բանակցություններն ինքը սկսում է իր զրոյական կետից, եւ հայտարարում է, որ Կարսն ու Արդահանը Հայաստան են եւ վերջ։
Մի խոսքով պատերազմ է հայտարարում ասենք Թուրքիային։
Թուրքիան էլ հարձակվում է եւ գրավում Սյունիքը ու ձեր կատարած բոլոր ամրաշինական աշխատանքները մնում են լուսանցքում։
Ու պատկերացրեք, էդ թրաշով առաջնորդը հայտարարում է, որ սրա ամբողջ մեղավորը ՔՊ֊ն էր, որ լավ չի սարքել էդ բունկերները, քիչ է սարքել հերիք չէ, մեղադրում ձեզ կոռուպցիայի մեջ եւ այլ բաների մեջ։ (հուսով եմ հասկանում եք, որ ստեղ էական չի, թե որքանով են էդ մեղադրանքները ճիշտ)
Իսկ Կարսի Արդահանի պահով էլ ասում է, դե մարդ եմ, սխալվել եմ։ Հիմա հասկացել եմ, որ տենց ճիշտ չի։
Ո՞նց կվերաբերվեք դրան, հետաքրքիր է։ :))