Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքր պատերազմի մեջ է, որ պատերագմ են մղում իր դեմ, իր հողում, իր տան մեջ:
Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ-աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգ ու պարի, երաժշտության ու համերգների, պարգեւների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ: Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում’ չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին:
Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետեւում: Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին’ բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկների, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով:
Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի:
Նիկոլ Փաշինյան, «Հակառակ կողմը», էջ․ 339