«Իմ արցախցի ընկերներին եմ հարցնում, քանի՞սդ էիք հավատում որ մեծ հարձակում կարող է լինել եւ կկորցնենք Արցախը։
Քանի՞սն էին ձեր շրջապատում «արխային» խոսում եւ ասում որ ոչ մի կռիվ էլ չի լինի, դա կապելով ՌԴ-ի կամ որեւէ այլ կենտրոնի բարյացակամության հետ։
Պատասխանատու պաշտոնյաներից քանի՞սն էին պատրաստվում դիմակայելու հնարավոր աղետին։
Դուք կարող եք գրել մեկնաբանություններում, եթե ուզում եք։
Բայց ես շարունակեմ թեման արդեն Սյունեցիների մասով։ Ինչպես տեսնում եք, Ալիեւը զարգացնում է ադրբեջանցիների վերադարձի թեման այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան»։ Իրենց ասած Արեւմտյան Ադրբեջանի տարածքներից մեկն էլ մեր Սյունիքն է։
Ուսանող տարիներին ջավախքցիների վրայով հումոր էինք անում, որ փողոցային կռիվ գնալուց առաջ ասում են խփենք նոր խոսենք, թե՞ խոսենք, նոր խփենք։
Հումորը մի կողմ, բայց որ ինչ որ բանի մասին շատ խոսում են, տակը խփելու միտքը կա։
Հիմա ինչ անենք, սպասենք խփեն, նոր խոսե՞նք, թե ոնց։
Կարող ա ամեն դեպքում ճիշտն իրար գալն է, հասկանանք մենք ինչ ենք անելու, որ խփեն։
Թե ամեն դեպքում զբաղվենք մեր առօրյա հոգսերով՝ հույսներս դնելով Աստծո վրա։ Բայց ի դեպ, իմ ճանաչած Աստուածը չի հանդուրժում իր սեփական սրբությունները անտեսող տեսակին եւ նույնիսկ Սոդոմ Գոմոր է անում նրանց գլխին։»
Մեկնաբանություններում Արտուր Խոջաբաղյանը նշում է.
Եթե էս հրապարակումը կարդալուց հետո հարց է առաջանում, բա լավ ես ինչ անեմ, կարող եք ծանոթանալ ստորեւ դրված հրապարակմանը, որտեղ կան ծրագրեր միանալու համար, ինչպես նաեւ մարդկանց անուններ են, ովքեր այդուամենայնիվ ինչ որ բան արել են.