«Պայքար» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
«Պայքար» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրություն

Իսկ եթե քո երազանքը հակասում է ընտանիքիդ պատկերացումներին, ո՞րն ես ընտրելու՝ քո՞ երազանքը, թե՞ նրանց սպասելիքները։

Հոկտեմբերի 17-ին միացե՛ք Լիլիթ Մովսիսյանի «Պայքար» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությանը։

«Պայքար»-ը պատմում է 16-ամյա Կարինեի մասին, ով երազում է անասնաբույժ դառնալ, սակայն նրա ընտանիքը, հատկապես շնամարտերով զբաղվող հայրը, դեմ է նրա ընտրությանը։ Ֆիլմը անդրադառնում է ավանդական պատկերացումներին, գենդերային դերերին և սեփական երազանքների համար պայքարելու դժվարությանը։

Ցուցադրությունից հետո կքննարկենք նաև կենդանիների պաշտպանությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով ավանդույթի և կենդանիների իրավունքների ու պաշտպանության միջև առկա հարաբերություններին։

📅 Հոկտեմբերի 17

🕖 16:00

📍 Հրանտ Բաղդագյուլյան Արվեստանոց

🎟 Մուտքը՝ 1000 դրամ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել