Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության ոլորտում երկարամյա և նվիրված աշխատանքի, սերունդների կրթության գործում նշանակալի ավանդի, սովորողների մասնագիտական կարողությունների ձևավորման գործում ցուցաբերած հետևողականության և մասնագիտական նվիրումի համար Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվել է Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Օլյա Բուլբուլյանը:
Մատաղի սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար համայքի ղեկավար Ա. Առուշանյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվել է Խնձորեսկի մ/դ ուսուցչուհի Հասմիկ Թելունցը:
Իսկ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ Արմեն Բուդաղյանը մակավարժական բարձր պատասխանատվություն և տարբեր մրցաշարերում բարձր արդյունքներ ձեռք բերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել է թե՛ Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանի և թե՛ համայքի ղեկավար Ա. Առուշանյանի կողմից:
Կրկին շնորհավորում ենք բոլորին Ուսուցչի օրվա կապակցությամբ և մաղթում բարեբեր աշխատանք: