Ուռուցքաբան-գինեկոլոգի անվճար այց Գորիսի ԲԿ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տեղեկացնում ենք, որ ս/թ նոյեմբերի 29-ին, ժամը` 14։00-ից Գորիսի բժշկական կենտրոնում խորհրդատվություն կիրականացնի «Էրեբունի» ԲԿ ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի ուռուցքաբան-գինեկոլոգ, բ.գ.թ. Շահեն Գարեգինի Փարսյանը։

Ո՞ր դեպքերում է պարտադիր դիմել ուռուցքաբան-գինեկոլոգի.

✔️ Ընտանեկան ծանրացած անամնեզի և նախկինում ունեցած չարորակ գոյացությունների (նամանավանդ վերարտադրողական օրգանների),

✔️ Սեռական օրգանների նախաքաղցկեղային և ֆոնային հիվանդությունների` արտաքին սեռական օրգանների լեյկոպլակիայի, դիսպլազիայի, խոցային ու երկար չլավացող վերքերի,

✔️ Դաշտանադադարում սեռական ուղիներից արյունահոսության, էնդոմետիումի ատիպիկ հիպերպլազիայի, պոլիպների, «արագ աճող» կամ մեծ չափերի միոմաների,

✔️Կոնտակտակտային արյունահոսությունների, արգանդի վզիկի ծանր դիսպլազիայի կամ կասկածելի գոյացությունների,

✔️Որովայնի ստորին հատվածում ցավերի, որովայնի՝ գոյացության կամ ասցիտիկ հեղուկի հաշվին չափերով մեծացման,

✔️ Արգանդի էնդոմետրիումի, արգանդի պարանոցի, ձվարանների ու արգանդափողերի, արտաքին սեռական օրգանների չարորակ և սահմանային ուռուցքային գոյացությունների,

✔️ Հետվիրահատական, հետբուժական վաղ և ուշ բարդությունների,

✔️Օնկոգինեկոլոգիական հիվանդների պարբերական զննման և հսկողության անհրաժեշտության և այլ դեպքերում:

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժիշկ Փարսյանին հետևյալ հեռախոսահամարով՝

☎️ 077-99-60-35

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել