․․․Էսպես է հիմնականում աշխատում էդ սխեման․
Մարդիկ ի սկզբանե կատարում են ինչ-որ ընտրություն՝ պայմանավորված էմոցիաներով․ սիրում են կամ չեն սիրում (որոշ դեպքերում՝ ատում են), հավատում են կամ չեն հավատում, վստահում են կամ չեն վստահում եւ այլն․․․
Նոր դրանից հետո արդեն սկսում են իրենց կատարած ընտրությունն արդարացնելու համար փաստարկներ եւ ինֆորմացիա որոնել․․․
Իսկ այդ ինֆորմացիան, որպես կանոն, ապահովվում է տարբեր ուղեղային կենտրոնների կողմից, որոնք անդադար աշխատում են։ Ընդորում, ամեն մի կենտրոն փորձում է ոչնչացնել մյուս ուղեղային կենտրոնը, եւ դրանով է բացատրվում նաեւ այս կամ այն ուղեղային կենտրոնի դեմ կազմակերպված գրոհը՝ սկսած ֆինանսատնտեսական լծակների բանեցումից վերջացրած կառավարական եւ վարչական ռեսուրսի օգտագործումը եւ այլն։
Իրականում էս “պատերազմը” ավելի շատ ուղեղային կենտրոնների պատերազմ է։ Մարդիկ կատարում են ընտրությունը, դրանից հետո սկսում իրար հետ “կռվել” իրենց մատուցված թեզերով։ Բնակչության մեծ մասն ինքն իրենով թեզեր ու “հիմնավորումներ” չի գեներացնում, նա փնտրում է իր կատարած ընտրությունն հիմնավորող ինֆորմացիան։ Իրենք պարզապես դառնում են այդ թեզերի սպառողը, դրանք օգտագործողը։ Իրենք չեն վիճում, բանավիճում՝ ճշմարտությունն իմանալու համար։ Իրենք վստահ են իրենց ճշմարտության եւ ընտրության հարցում, իսկ ձեր հետ խոսում են, ձեզ լսում են՝ զուտ որպեսզի պատասխանեն ձեզ, այլ ոչ թե հասկանան ձեր ասելիքը․․․
Մեծ չէ տոկոսը այն մարդկանց, որոնք իքնուրույն կառուցում են իրենց անալիզը, անում հետեւությունները եւ եզրահագնումները եւ ինքնուրույն գեներացնում սեփական մտքերն ու թեզերը։ Եւ այդ մարդիկ, որոնք ինքնուրույն մտածողություն գեներացնողներ են եւ չեն պատկանում այս կամ այն ուղեղային կենտրոնին՝ դառնում են թիրախ գործնականւոմ բոլոր այդ կենտրոնների համար։
Նույնիսկ, եթե ժամանակի ինչ-որ պահին այդ մարդկանց գեներացրած մտքերը, թեզերը եւ կատարած աշխատանքը օգտակար է այս կամ այն կենտրոնին, եւ կարող են նույնիսկ համագործակցելու փորձեր կատարել, միեւնույն է՝ դա չի կարող եւ չի կրում երկարաժամկետ բնույթ, քանի որ համակարգերը անկախությունը չեն սիրում, նույնիսկ ատում են, եւ ինչ-որ պահից սկսած փորձելու են ամեն կերպ չեզոքացնել այդ առանձին ինքնուրույն մտածող միավորներին։ Դրա համար զուտ պատրվակ է պետք լինելու, պատճառ էլ չէ, միայն պատրվակ՝ առիթ․․․ Բազմիցս տեսել ենք դա՝ համակարգված գրոհներ՝ կոնկրետ ցուցումներով, որեւէ սրբություն եւ կարմիր գծեր չունեցող․․․ Որովհետեւ նպատակը սանձելը չէ, այլ՝ չեզոքացնելը․․․
Բայց այս գրառման թեման դա չէ։
Այս գրառմամբ ուզում եմ ասել, որ ոչ այնքան պետք է մտածել թեզեր, որոնք բավարարում են արդեն իսկ հոգեպես ձեր օգտին ընտրություն կատարած անձանց ներքին հանգստությունը՝ ապահովելով նրանց սեփական ընտրության ճշմարտացիությունն ու անսխալականությունը սնուցող ինքնահիպնոսը, այլ պետք է մտածել, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր հոգեբանորեն հակառակ՝ մեր պարագայում՝ թշնամու օգտին ընտրություն կատարած անձին ազատել այդ հիպնոսից, կամ առնվազն ստիպել, որ կասկածի իր ընտրյալի, իր ընտրության, իր հոգեբանական ներքին համոզմունքի ճշմարտացիության վրա․․․
Էս է․․․ Ու ժամանակը շատ չէ, ես կասեի՝ էլ ժամանակ չկա․․․