Ովքե՞ր են տարածում ատելություն արցախցիների հանդեպ և ի՞նչ են ուրանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ընդամենը մի քանի տարի չդիմացածները (<<չձգածները>>)…

Արցախցիները մեր հայության այն հատվածն են, որ ապրել են հարյուրավոր տարիներ տարբեր ազգերի (արաբներ, թուրքեր, ադրբեջանի թուրքեր և այլն) ճնշումների ներքո և կարողացել են հայ մնալ` մեզ տալով հպարտանալու բազմաթիվ դեմքեր և դեպքեր (Տիգրան Մեծի արցախյան գնդերից սկսած, Նապոլեոնի Մուրադով, մարշալներով, Գարեգին Հովսեփյանի և Սարդարապատի մահապարտներով, Արցախյան ազատամարտով ու էլի հազարավոր օրինակներով շարունակվող…) պահպանելով հայ եկեղեցիներ, մշակութային արժեքներ և այլն։ Հիմա արցախցիների հանդեպ ատելություն ա գենեռացնում հիմնականում էն հատվածը (ստեղ կան կոնկրետ հասկանալով անող սրիկաներ և կան ազդեցության տակ ընկնողներ), որն ընդամենը մի քանի տարի չդիմացավ. է’լ պատմական հայրենիք, է’լ ցեղասպանություն, է’լ հայ եկեղեցի, է’լ Արցախ, է’լ Արարատ լեռ… (ազգային սիմվոլներ), է’լ հայոց պատմություն (<<իրական>> Հայաստան), է’լ ազգային հերոսներ (հարկատու), է’լ… ուրացավ, սկսեց կասկածի տակ դնել կամ արդարացնել այդ անհեթեթ ուրացման պրոցեսները ու դա, էլի եմ կրկնում, ընդամենը մի քանի տարում։

Հ.Գ. Արցախի և արցախցիների հանդեպ ատելություն գենեռացնողը չի կարող սիրել հայկական որևէ տարածք կամ հայկական որևէ տարածքում ապրած ու ապրող հայերին։ ԴԱ ԱՆՀՆԱՐ ԲԱՆ Է…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել