Սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակ. շնորհակալություն «Ոսմար» ընկերությանը
Ուզում ենք կիսվել դրական օրինակով, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող են մասնավոր ընկերությունը և համայնքը միասին ավելի լավ միջավայր ստեղծել բոլորիս համար:
Ինչպես տեղյակ եք, «Ոսմար» ընկերությունը ներկայումս իրականացնում է Բակունցի փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Ընկերության տնօրինությունը, ի դեմս պարոն Գարիկ Հակոբյանի, ցուցաբերել է գովելի նախաձեռնողականություն։
Ընդառաջելով համայնքապետարանի խնդրանքին՝ ընկերությունը նախագծային պարտավորությունների շրջանակից դուրս կատարել է կարևորագույն հավելյալ աշխատանքներ․
Ամբողջությամբ ասֆալտապատվել է Փրկարար ծառայության բակային տարածքը՝ ապահովելով օպերատիվ մեքենաների անխոչընդոտ ելումուտը։
Ասֆալտապատվում և բարեկարգվում են հարակից բազմաբնակարան շենքերի բակերը:
Սա սոցիալական պատասխանատվության և քաղաքի հանդեպ սրտացավ վերաբերմունքի լավագույն դրսևորումներից է:
Համայնքապետարանը խորին շնորհակալություն է հայտնում «Ոսմար» ընկերության տնօրեն Գարիկ Հակոբյանին՝ կատարած որակյալ աշխատանքի և համայնքի խնդիրներին արձագանքելու պատրաստակամության համար: