Ոչ մի տոն՝ առանց ազգային պարի. Անի Յուզբաշյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ, ՊԱՀԱՆՋ, ԽՆԴՐԱՆՔ

Այսօր բոլորս խոսում ենք երկրի անկայունությունից, ապագայի հանդեպ անհանգստությունից։

Բայց մինչ մտածում ենք ապագայի մասին, մոռանում ենք ամենակարեւորը՝ այն կերտվում է ազգայինով, արմատներով ու ինքնությամբ։

Նայե՛ք մեր թշնամուն, այն թշնամուն, ով փորձում է պղծել ու յուրացնել մեր արժեքները։ Նրանց ուժը միայն զենքում չէ, որովհետեւ ամուր կառչած են իրենց «ազգային արժեքներից», կրոնից, ավանդույթներից։

Բայց մենք հաճախ մերժում ենք հենց այն, ինչը մեզ ուժեղ էր դարձրել։

Ազգային երգն ու պարը, որ մեր ոգու, պատմության ու հավաքական հիշողության կենդանի մարմնավորումն են այսօր՝

կամ ընդհանրապես բացակայում են բազմաթիվ հանրային, եկեղեցական միջոցառումներում,

կամ մղվում են երկրորդ պլան,

իսկ լավագույն դեպքում՝ որպես ընդամենը լրացուցիչ բաղադրիչ է ներկայացվում։

Գորիսում և հարակից համայնքներում բազմաթիվ անգամ կազմակերպվել են ազգային պարերի ցերեկույթներ, բաց դասեր, պարատոներ։ Սակայն արձագանքը հաճախ լինում է հիասթափեցնող՝ «մարդ չկա»։

Երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի և նրա նման նվիրյալների շնորհիվ մեզ է փոխանցվել մի մեծ արժեք՝ հայ ազգային պարը, որը պատմություն է, արժանապատվություն, կամք և ոգի։

Այսօր մենք պարտավոր ենք ներկա պահել այդ ժառանգությունը։

Դիմում եմ բոլոր անհատներին, պետական ու հասարակական կառույցներին, եկեղեցիներին եւ ոչ միայն։

Ձեր բոլոր միջոցառումներում ներգրավե՛ք ազգային պարը։

Թող մեր մայրերը մայրության տոնին ընդունեն շնորհավորանք՝ ազգային շարժման մեջ,

Թող մեր զինվորները հայոց բանակի տոնին ոգևորվեն քոչարիի ոտնահարումներից ու յարխուշտայի զարկերից,

Թող մեր մանուկները հասկանան՝ հայ լինելը շարժում է, պայքար է, ուժ է։

ՈՉ ՄԻ ՏՈՆ՝ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԻ։

Եկե՛ք մեր բոլոր միջոցառումները զարկ տանք քոչարիով, ուժ տանք յարխուշտայով, ոգի փոխանցենք հայկականով։

Որովհետև երբ դու պարում ես քոչարի՝ դու մարտիկ ես։

Երբ դու զարկում ես յարխուշտա՝ դու պատմություն ես կերտում։

Այս հրապարակումը թող լինի ոչ միայն մտահոգություն, այլ սկսվող շարժում։

Եկե՛ք փոխանցենք հաջորդներին՝ ոտքի զարկով, ուս ուսի տված՝ հայի պես

Տարածի՛ր այս ուղերձը։ Նշի՛ր ընկերներիդ։ Կիսի՛ր մտքերդ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել