Երկու օր առաջ Aregը մի փոդքասթ էր տեղադրել ամերիկյան ատոմակայանների մասին, ու դրել էր անգլերեն փոդքասթի տեքստի հայերեն թարգմանությունը, կատարված արհեստական բանականության միջոցով: Նոր որոշեցի փորձարկեմ տարբեր ԱԲ-ների թարգմանությունները էդ փոդքասթի մի հատվածի վրա: Որոշեցի ձեզ ցույց տալ իմ կարծիքով ամենաբարդ թարգմանվող նախադասությունը մի քանի տարբեր գործիքներով․
Now, we ran an episode on the nuts and bolts of nuclear back in Season 2—you can find that in our show notes—so today we’re going to tighten our focus a little bit.
(1) Մենք միջուկային էներգիայի հիմունքների մասին թողարկել ենք հաղորդում երկրորդ եթերաշրջանում․ այն կարող եք գտնել մեր հաղորդման նշումներում։ Այսօր թեման կքննարկենք ավելի կենտրոնացված ձևով։
(2) Մենք 2-րդ եթերաշրջանում թողարկել էինք մի էպիզոդ՝ նվիրված միջուկային ոլորտի տեխնիկական մանրամասներին (կարող եք գտնել այն մեր հաղորդման նկարագրության մեջ), ուստի այսօր մենք մի փոքր ավելի կկենտրոնացնենք մեր ուշադրությունը:
(3) Այժմ, մենք արդեն 2-րդ եթերաշրջանում թողարկել ենք դրվագ ատոմային էներգիայի հիմունքների մասին—դա կարող եք գտնել մեր ծրագրի նոթերում—այսօր մենք մի փոքր ավելի կկենտրոնանանք:
(4) Մենք երկրորդ եթերաշրջանում ցուցադրեցինք միջուկային էներգիայի մանրամասների մասին մի դրվագ, որը կարող եք գտնել մեր հաղորդման նշումներում, այնպես որ այսօր մենք մի փոքր կկենտրոնանանք դրա վրա։
Ո՞րն եք հավանում:
(1)-ը Արեգի դրածն ա, ենթադրում եմ՝ ChatGPT 5.2
(2)-ը Gemini 3 Pro-ն ա
(3)-ը մի քանի ժամ առաջ թողարկված Alibaba Qwen3.5-397B-A17B բաց կոդով (*) մոդելն ա
(4)-ը Google Translate-ն ա
3-ն ու 4-ը «episode» թարգմանել են դրվագ, որը ճիշտ ա, եթե չեք հասկանում, որ փոդքասթի մասին ա: Իսկ քանի որ ես տեքստի ահագին մեծ կտոր էի տվել, կարելի էր հասկանալ, որ փոդքասթ ա, ու «էպիզոդ» կամ «թողարկում» ասել:
«nuts and bolts of nuclear» (1)-ն ու (3)-ը թարգմանել են «հիմունքներ», որը իմ անձնական կարծիքով ճշգրիտ չի՝ «foudnations» չի: (4)-ը ասում ա «մանրամասների», որը վատ չի, իսկ (2)-ը ասում ա «տեխնիկական մանրամասների», չնայած որ «տեխնիկական» բառը մեղմ ասած չկա անգլերեն տարբերակում, բայց ամենամոտը, ըստ իս, սա ա:
Ես ընտրում եմ (2) Gemini 3 Pro
* այս մոդելը կարելի ա նույնիսկ ինտերնետից քաշել ու (բավականաչափ ուժեղ) կոմպի վրա աշխատացնել, լրիվ անվճար ա ու բաց: