Շարունակում ենք ուսուցիչների վերապատրաստման մեր դասընթացները ՀՀ մարզերում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Շարունակում ենք ուսուցիչների վերապատրաստման մեր դասընթացները ՀՀ մարզերում:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների ստեղծարարությունն ու երևակայությունը, ծանոթացնել նրանց միջառարկայական կրթական միջավայր ստեղծելու ժամանակակից մոտեցումներին, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի նոր մեթոդներին։

Դասընթացին կարող են դիմել արվեստի ոլորտում աշխատող ուսուցիչներ, ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ, պարուսույցներ, պարողներ)։

Դասընթացը կվարեն՝ Շվեդիայի Գոտենբուրգ քաղաքում գտնվող Danskompaniet Spinn պրոֆեսիոնալ պարային ընկերության գեղարվեստական ղեկավար, խորեոգրաֆ Վեերա Սուվալո Գրիմբերգը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ռեժիսոր՝ Վահան Բադալյանը, «Մայրի» ՀԿ-ի հիմնադիր, մանկավարժ Զարուհի Մանուկյանը։

Գյումրի՝ ապրիլի 16-21

Հայտադիմումը՝ https://forms.gle/mSHdFuTPqCNFLDme7

ԳԱԿ Գյումրի ստորաբաժանում (հասցե՝ Աբովյան 216)

Գորիս՝ ապրիլի 23-27

Հայտադիմումը՝ https://forms.gle/5bJA5bCgLd2ZhETE6

ԳԱԿ Գորիս ստորաբաժանում (հասցե՝ Մաշտոցի 18/6)

Ժամերը՝ 10:30-13։30 (ժամանակացույցը ենթակա է փոփոխման)

Հարցերի դեպքում զանգահարել՝ 099 527114 (Զառա)

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 10։

Նախագիծն իրականացվում է ArtNexus ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի և ՍԻԴԱ-ի աջակցությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել