Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական երեկո՝ Շինուհայրի երաժշտական դպրոցում
Շինուհայրի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ մեծանուն շանսոնյե, աշխարհահռչակ հայազգի երգիչ, երգահան և բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում-երեկույթ։
Երեկոյի ընթացքում հնչեցին սիրված երգեր, ներկայացվեցին մեծանուն արվեստագետի կյանքի ու ստեղծագործական ուղու ուշագրավ դրվագները՝ ևս մեկ անգամ արժևորելով նրա անգնահատելի ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում և հայ մշակույթի հանրահռչակման գործում։
Շառլ Ազնավուրի արվեստը, նրա երգերում ամփոփված սերն ու մարդկային զգացմունքները շարունակում են միավորել սերունդներին՝ վառ պահելով մեծ արվեստագետի հիշատակը։
Տաթև համայնքի ղեկավար Ս. Լալայանը ընդգծեց, որ նմամ միջոցառումները կարևոր են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության, մշակութային արժեքների պահպանման և ազգային ինքնության ամրապնդման տեսանկյունից։
Շնորհակալություն հայտնեց նաև երաժշտական դպրոցի տնօրեն Ն. Արզումանյանին, անձնակազմին և սաներին՝ կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար։