Քանի որ էսօր Առաջին Հանրապետության օրն է, նաև Մայիսյան Հերոսամարտերի օրը, մի խումբ հայերով վաղուց որոշված մեր ծրագրերից մեկը որոշեցինք այս կարևոր օրով մեկնարկել։
Ստեղծվում է Արևելյան Հայաստանի հեռուստատեսությունը։ Լինելու են տարբեր ոլորտներին վերաբերվող հաղորդումներ ու թեմաներ` մշակույթից մինչև կրթություն, սպորտից մինչև բիզնես, գիտությունից մինչև խոհանոց ու պատմամշակութային ժառանգություն։ Մի խոսքով ամեն ինչ բացի բուն քաղաքականությունից։
Վերջին կետը հատուկ ենք բացառել, որպեսզի քաղաքական թիմերն այստեղ իրենց համար օգտագործելու թեմա չփնտրեն։
Մենք մեր ժառանգության մասին ենք խոսելու ու բարձրաձայնելու, որպեսզի հայ մարդիկ ճանաչեն Արևելյան Հայաստանի ժառանգությունը և մշակույթը։ Այս ալիքի միջոցով մարդիկ այդ լեռնաշխարհից ծնված հայտնի մարդկանց կյանքին ու գործունեությանը կծանոթանան։
Առաջարկների ու համագործակցության համար բաց ենք ու պատրաստ լսելու ձեր առաջարկները։