Դիտումների քանակը` 51
Դե՜, ի՞նչ մարտահրավեր կարող է վախեցնել Խոզնավարին։
Եվ ուրե՜մն, խաղաղության ոգին հենց քեզ է սպասելու Տեղ համայնքի այս չքնաղ անկյունում։
Նոյեմբերի 17-ին` ժամը 12։00-ին, Ե՜կ Խոզնավար, զգա սահմանի բնակչի ուժը, կիսիր նրա հետ աշնանային գունեղ օրը։
Ձեզ սպասվում են
Խոզնավարին բնորոշ հյուրասիրություն
Ավանդական ու ժամանակակից երգ ու պար
Ժամանցային ծրագրեր
Խելահեղ անակնկալներ։
Իսկ մարտահրավերների շղթան կեզրափակի Տեղ համայնքի` տարածքով փոքր, բայց մշտարթուն սահմանապահը` Արավուսը։