Դիտումների քանակը` 140
Լավ նորություն սահմանից. Ներքին Խնձորեսկում երեք նորածին
Սահմանամերձ Ներքին Խնձորեսկը հարստացել է երեք փոքրիկ բնակիչներով։ Մեկ տղա և երկու աղջիկ փոքրիկներ են լույս աշխարհ եկել՝ դառնալով բնակավայրի ամենաթանկ ամանորյա նվերը։ Սա հատկապես խորհրդանշական է սահմանամերձ գյուղի համար՝ հաստատելով կյանքի անընդհատ ընթացքը։
Գորիսի համայնքապետարանը, Վիեննեթ Գորիս զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, նվեր-փաթեթներ է հատկացրել նորածինների մայրիկներին և փոքրիկներին։ Սա ոչ միայն նյութական աջակցություն է, այլև հոգատարության և ուշադրության դրսևորում սահմանապահ գյուղի բնակիչների հանդեպ։
Յուրաքանչյուր նոր կյանք սահմանամերձ բնակավայրում հատուկ խորհուրդ ունի. այն վկայում է, որ կյանքը շարունակվում է։