Նեմեսիսի առաջին հարվածը․ 105 տարի առաջ Թիֆլիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

1920 թ. հունիսի 19-ին Թիֆլիսում, Գոլովինսկու փողոցում (այժմ՝ Ռուսթավելի պողոտա), հայ վրիժառու Արամ Երկանյանը սպանեց Ադրբեջանի մուսավաթական կառավարության առաջին վարչապետին՝ Ֆաթալի Խան-Խոյսկուն։ Այս գործողությունը դարձավ 1919 թ. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում հաստատված «Նեմեսիս» ծրագրի առաջին և նշանակալի քայլերից։

Խան-Խոյսկին ու ներքին գործերի նախարար Բեյբուդ Խան-Ջիվանշիրը գլխավոր պատասխանատուներն էին 1918 թ. Բաքվի, Շամախիի, Գյանջայի և այլ շրջանների հայության կոտորածների կազմակերպման մեջ։ Հայտնի է, որ 1918-ի մայիսին Նուրի փաշայի գլխավորած թուրքական զորքերը, մուսավաթականների աջակցությամբ, գրավեցին Բաքուն և սկսեցին սարսափելի ջարդեր։ Այդ ցեղասպան ոճրագործությունների կազմակերպիչներից մեկը հենց Խան-Խոյսկին էր։

Արամ Երկանյանի կողմից իրագործված սպանությունը՝ կատարված ցերեկով, քաղաքի կենտրոնում, վկայում էր հայ վրիժառուների վճռականության, կազմակերպվածության և համարձակության մասին։ Ինչպես վկայում են աղբյուրները՝ Խան-Խոյսկին տեսավ Արամին՝ նրա վրա կրակելուց մի պահ առաջ, և այլևս ոչինչ չտեսավ…

Այս գործողությամբ սկսվեց Նեմեսիսը՝ հայ վրիժառուների պատմական արդարության ճանապարհը։ Եվ դա ոչ թե պարզ վրեժխնդրություն էր, այլ գիտակցված պատասխան՝ ցեղասպանության հեղինակներին անհատապես պատասխանատվության ենթարկելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել