Նարեկ Կարապետյանն առաջարկում է փոքր ձեռնարկատերերին չհարկելու իր բանաձևը. թիրախին է խփում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նարեկ Կարապետյանն առաջարկում է փոքր ձեռնարկատերերին չհարկելու իր բանաձևը ՝ 69000 փոքրերին հսկելու բեռից ազատելով ՊԵԿ համակարգին , կենտրոնացնել այդ ռեսուրսը նրա վրա , որ խոշորն ու միջինը չտրոհվեն ու փոքրի անվան տակ չաշխատեն ։ Այո , թիրախին է խփում ։ Հենց սա է իրական խնդիրը ։
Շատ կոնկրետ լուծում , որն հաշվի է առնում իրականությունը ։
Հազար ենք ասել , որ փոքրին նեղելը խոշորին վերահսկելու համար՝ դա ամենամեծ ճնշումն է , քանի որ փոքր բիզնեսն է հենց ամենաանպաշտպանը և հենց մի փոքր սեղմեն , կարող է չդիմանալ ու հանձնվել ։ Իսկ ով է հաշվի առնում , թե ինչ հույսերով են մարդիկ բիզնես բացում , որտեղից են ներդրման գումար ճարում , ինչքան են ավել աշխատում , որ մի քայլ առաջ ընկնեն, մի տեղ զբաղեցնեն եղած բիզնես համակարգում , որն հաճախ քվոտավորված է ու թշնամաբար տրամադրված։
«Մսրա Մելիքի հետ կռիվ ունես , իր հետ արա» ՝ էպոսից այս մեջբերումն հաճախ եմ արել տարբեր պաշտոնյաների , որոնք մեծ ջերմեռանդությամբ լծվում են ցանկացած նոր հրահանգով ՓՄՁ-ին բացատրելուն , որ իբր սխալ են աշխատում , որ 21-րդ դարն է , որ ժամանակն է պահանջում որ իրենք անընդհատ նոր սարքեր գնեն , նոր հաշվապահություն վարեն , նոր գլխացավանքներ ունենան ․․․ Իսկ իրենք ընդամենը մեկ հարկով ՝ ավելացված արժեքի հարկով հարկեն ամբողջ առևտուրը , գլուխները չցավացնեն հատուկ հարկման համակարգերի թերությունների ու առավելությունների թեմաներով ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել