Մկրտության խորհուրդը՝ Շաքիի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Սրբազանի օրհնությամբ Շաքի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին մտուռում Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի երեխաների և նրանց ընտանիքների անդամների մկրտության սուրբ արարողությունը։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Թերեզա Մխիթարյանին՝ այս գեղեցիկ նախաձեռնության համար, ինչպես նաև Տեր Պարգևին և Տեր Ընծային՝ Սուրբ Մկրտության խորհրդի կատարման, հոգևոր ծառայության և իրենց օրհնության համար։

Սուրբ Մկրտությունը հավատքի ճանապարհի սկիզբն է՝ Քրիստոսով նորոգվելու և Աստծո հետ հոգևոր կապն ամրապնդելու սրբազան խորհուրդը։

Թող Տիրոջ օրհնությունը մշտապես հովանի լինի մկրտված երեխաներին ու նրանց ընտանիքներին, զորացնի նրանց հավատքը և նրանց օջախները լցնի սիրով, խաղաղությամբ ու Աստծո ներկայությամբ։

Թող այս սուրբ օրը դառնա հավատի ամրապնդման և Աստծո հետ ավելի մտերմանալու գեղեցիկ սկիզբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել