Մի կայծի, մի շփման, մի ծանոթության արժեքը․ Մայիս Մարգարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Դեռևս ապրիլի 20-ին Մարզերի երեխաները մարզերում-ից մի քանի հոգով գնացել էինք Գեղարքունիքի Ջիլ գյուղ, զրուցում էինք երեխեքի հետ, բացատրում, թե ինչ մեծ հնարավորությունների աշխարհում են ապրում, ինչերի կարող են հասնել բարձրագույն քթածակով ու ինտերնետով, եթե ուզեն․․․

Երեխեքը փակ էին, ավարտին այդպես էլ չհասկացանք, թե ինչ թողեցինք, ինչ մնաց․․․ Էսպես ասած՝ լավագույն հանդիպումներից չէր, երեխեքի աչքերում կայծը քիչ էր․․․ Բա՜յց, օրերս ինչ եմ իմանում, շոկի մեջ եմ ընկնում։ Դու մի ասա, էս երեխեքից մեկը՝ Դավիթ Հակոբյանը (https://www.facebook.com/davit.hakobyan.67955), ոչ ավել, ոչ պակաս կապ ա հաստատում արմաթցի Անի Ղազարյան հետ, միասին ծրագիր են գրում, դիմում մի ծրագրի ու ստանում «Արմաթ» ինժեներական լաբի ֆինանսավորում գյուղի համար, ինժեներական կրթություն մատաղ սերնդի համար, ծրագրի արժեքը՝ ավելի քան 10 000 դոլար։

Այ թե մի կայծը, մի շփումը, մի ծանոթությունը, կապը, մի որակյալ շփումը ինչ արժեք կարող է ստեղծել, ինչ տիպի կարող է բոցավառել երեխեքին։ Այ սենց տասնյակ հազար երեխեքի պետք ա բոցավառենք, ոտքի հանենք, մարզ առ մարզ, համայնք առ համայնք․․․ Միացե՛ք, հենց ձեր երեխայի ապագայի համար, որովհետև էս սերունդն ա նորածիններին պահելու։

ՄԵՄ-ին կարող եք օգնել Ձեր միանգամյա կամ ամենամսյա հանգանակություններով, այս կայքով՝ https://www.buymeacoffee.com/regionchildren,

որ ՄԵՄ-ը․

– երեխաներին տանի էքսկուրսիաների, այցերի, ճամբարների, ծանոթացնի իրար, հյուսի հայկական Ցանցը,

– ուղարկի դասերի, վերապատրաստումների,

– վճարովի առաջադրանքներ ու, այդպիսով, փորձառություն տա,

– գնի համակարգչային տեխնիկա, դարձնի ժամանակի պահանջներին համապատասխան,

– օժանդակի երեխեքի նորաստեղծ նախաձեռնություններին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել