ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի դեմ ու Սև լճի գնդակահարությունը
* Էսօր ՄԻԵԴ-ը ճանաչել ա Ադրբեջանի պատասխանատվությունը Քառօրյա պատերազմի ընթացքում մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և սպանության համար։
Դատարանը սահմանել ա, որ Ադրբեջանը խախտել ա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար հոդվածները (կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք (էդ թվում՝ հարազատների մասով)։ Ադրբեջանը պարտավոր ա հարազատներին վճարել 90,000 եվրո․․․
* Ենթադրում եմ, որ էս որոշումը չի կարա/ր դրական ազդեցություն չունենա նաև Սև լճի դեպքերի (հայ գերիների / զինվորների գնդակահարությունը ՀՀ տարածքում 2022 թ․ սեպտեմբերին):
* Էս դեպքերի վերաբերյալ տարբեր հետաքննություններ են էղել, օրով / ժամով ֆիքսել են, թե երբ / ոնց / որտեղ ա էղել (սքրինը հետաքննություններից մեկից):
Ենթադրում եմ, որ էս ամենի ֆոնին ապացույցների բազան բավականին հիմնավոր ա։
* Նույնը կարա վերաբերի կին-զինվորականաների խոշտանգումներին ու սպանություններին Ջերմուկի հատվածում):
* Բայց ՀՀ կառավարությունը կարծում ա, որ պատերազմական հանցագործությունների մեջ մեղավորներին պատժելը «խանգարում ա խաղաղությանը»։ Ու հետ ա քաշում միջազգային հայցերը։
Ի՞նչ կա ինքնիշխանությունից, իրավազորությունից, մարդու իրավունքներից, բանակի հեղինակությունից ու պետության պատասխանատվությունից «միջազգային ճանաչված սահմաններում»։
* Էս դեպքի վրա հատուկ ուշադրություն եմ դարձնում, քանի որ էս մարդիկ գերի են ընկել ու սպանվել հենց ՀՀ տարածքը պաշտպանելիս (մի հատ կրծքանշան կա է, որից իշխանությունները տարածք են հանձնել…):
N.B. Մեծ հույս ունեմ, որ գոնե անհատական հայցերի համար էս որոշումը աջակցություն / նախադեպ կլինի։
P.S. Հռոմի ստատուտի վավերացումը կհիշեք՝ էն որ Ադրբեջանի դեմ պտի օգտագործեին․․․