Մեր հայրենակից Սիմոն Աբգարյանը մարմնավորել է ժամանակակից Ֆրանսիայի երևի թե առանց չափազանցության հիմնադիր-առաջնորդին` Շառլ դը Գոլին։
Շառլ դը Գոլը իսկական ֆենոմեն է, ում պայքարի, կամքի շնորհիվ Գերմանիայի կողմից օկուպացված և պարտված Ֆրանսիան վերադարձավ հաղթողների «բարձրագույն լիգա»:
Պարտված Ֆրանսիան Գերմանիայի ջախջախումից հետո դարձավ օկուպացիոն գոտի ունեցող պետություն Գերմանիայում, ստացավ մշտական տեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչը արդեն իսկ ճանաչում էր որպես գերտերություն։ Այսինքն` Ֆրանսիան, որը պարտվել ու օկուպացվել էր, դարձավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկը, այսինքն` նոր աշխարհակարգի համահիմնադիրներից մեկը։
Հետպատերազմյան շրջանում արդեն դը Գոլի ղեկավարությամբ (1958-ից հետո) Ֆրանսիան վարելով անվտանգության ապահովման անկախ ռազմավարություն՝
զարգացրեց սեփական միջուկային ծրագիրը, իսկ 1960թ. իրականացրեց առաջին միջուկային փորձարկումը։
Այսպիսով` պարտված և օկուպացված Ֆրանսիան դարձավ նոր` Պոտսդամյան աշխարհակարգի մեծ տերություն։
Հ.Գ. Պատկերացրեք, եթե Ֆրանսիայում ապրեին այսօրվա հայաստանցիների մեծ մասի նման մտածող մարդիկ… Պատկերացրեք եթե Շառլ դը Գոլի դեմ կանգնեին ու պաշտպանեին մարշալ Պետենին, ով թեպետ Ֆրանսիայի համար մատուցել էր իր ժամանակին ծառայություններ, սակայն հնազանդվել էր Հիտլերի կամքին։
Էնպես չի, որ Շառլ դը Գոլի համեմատում եմ Հայաստանում մեր ունեցած ընդդիմադիր առաջնորդների հետ, որովհետև իրական առաջնորդը գտնում է հնարավորություններ, և ո’չ թե բողոքում, թե ինչքան անարդար են իր նկատմամբ…