Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ իր վերաքննիչ բողոքները «անհետացել են», ինչի հետևանքով կարող է խափանվել միջազգային դատարան դիմելու գործընթացը։ Նրա խոսքով՝ փետրվարին ուղարկված դիմումները չեն հասել դատարան, իսկ մայիսի 7-ին փաստաբանը տեղեկացրել է, որ բողոքարկման վերջնաժամկետն ավարտվում է։
Բաբայանը նաև հայտնել է, որ բանտ տեղափոխվելու ընթացքում առգրավվել է իր վերջին դատական ելույթը։ Նա պնդում է, որ դատավարությունն ունի «էթնոքաղաքական վենդետայի» բնույթ և ուղեկցվում է բազմաթիվ խախտումներով ու կեղծ վկայություններով։
Նա դիմել է միջազգային հանրությանը, իրավապաշտպաններին և սփյուռքին՝ պահանջելով աջակցել միջազգային դատարան դիմելու գործընթացին և հրապարակել դատական ելույթների տեսագրությունները։
Տեսանյութի ամբողջական տարբերակը՝ մանրամասններով, հասանելի է 301.am-ում։