Մեր երկրի և ժողովրդի դեմ հոգևոր վայրագ հարձակումները շարունակվում են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիրելի հայրենակիցներ,

Մեր երկրի և ժողովրդի դեմ հոգևոր վայրագ հարձակումները շարունակվում են: «Տոմսարկղ» էջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 14-ին` կիրակի` Տիրոջ Հարության օրը, ֆիննական սատանիստական խումբ «Azaghal»-ը հանդես է գալու Հայաստանում խավարային ծեսով` Tonelab Studios-ում: Հայտարարության մեջ բառացի նշված է, որ խումբը հագեցած է անզուսպ և միստիկ ատելությամբ և նրանք ուզում են Երևանը դարձնել խավարային ծեսի վկան:

Նրանց երգերում գերակշռում են խավարի, մահվան, հակամարդկային և օկուլտիստական թեմաները։ Սկավառակներից մեկը կոչվում է «սատանայի ստեղծածը», որում երգվում է դիվային, սատանայական ուժերի մասին: Մեկ այլ ալբոմի անունն է. «Ամեն կենդանի բան մեռնում է», որտեղ երգվում է կործանման, մահվան պաշտամունքի, մութ ծեսերի մասին։ Հաջորդ ալբոմը՝ «Դեպի խավար», ներկայանում է որպես խավարի ուժերի գերակայություն, չարի պաշտամունք։ Իսկ «Թույն» ալբոմը նսեմացման, չարիքի, կործանման, դժոխքի մութ էներգիայի մասին է: Մի խոսքով, ամբողջությամբ սատանայի, դևերի պաշտամունք, նրանց գովաբանություն, նվիրում, քրիստոնեական հավատքի և եկեղեցու քննադատություն, ավերում։

!!! Այսինքն, մեր սրբազան հողի վրա պատրաստվում է կատարվել մի սատանայական ծես, չարի պաշտամունք, դիվային շաբաշ, դժոխային խրախճանք:

Այս սատանիստական խումբը ինչու՞ է հիմա հրավիրվել Հայաստան: Հարց տվեք ինքներդ ձեզ ու մտածեք: Չէ՞ որ այս սատանիստները բացահայտորեն պաշտամունք են մատուցում խավարի իշխանին՝ սատանային և վիրավարում քրիստոնյաների կրոնական զգացմունքները:

Հոգևոր օրենքների անտեսումը բերում է ծանր հետևանքների: Հոգևոր սահմանների անկումը բերում է ֆիզիկական սահմանների անկման, կորուստների: Հոգևոր շնությունը, սրբապղծությունը, այլասերվածությունը բերում է պատուհասի, պատերազմի։

🔥 Սա չար ուժերի հրավեր է դեպի մեր Սրբազան Հայրենիք, սպառնալիք` մեր հոգևոր անվտանգությանը: Սա հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:

❗️Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են մասնակցել այդ «համերգին», պետք է հստակ գիտակցեն, որ այս դիվային շաբաշ կատարողին կամա թե ակամա հավանություն են տալիս: Եթե դու չարի հետ զվարճանում ես ու քո մտքում տեղ տալիս, դու դրանով ճանապարհ ես բացում դեպի քո սիրտը, որտեղ բույն դնելով պիղծ ոգիներն իրենց չար կամքն են թելադրելու քեզ։ ✝️Տեր Հիսուս Քրիստոս ասաց, որ այդպիսի մարդու վերջն ավելի վատ է լինելու քան սկիզբը (Մատթ․ 12։45):

Եթե դու չարին ներս ես թողնում, նա պատերազմ ու ողբ է բերելու քո կյանք, ու շատ դժվար է լինելու նրանից ազատվելը։ Դրա համար անհրաժեշտ է արգելես նրա մուտքը քո կյանքից ներս։ Հիշե՛ք․ «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի» (Մատթ. 6:25)։

❗️Մենք Տիրոջ ողորմածությամբ հանրային կեցվածքով կանխեցինք սատանիստ, սրբապիղծների՝ Մորգենշտեռնի, Պրուսիկինի, Բրեյխայի, Սևդալիզայի մուտքը մեր սրբազան հայրենիք:

«Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կը փախչի ձեզանից» (Յակ. 4:7):

❌ Այս սատանիստների «խավարային ծեսը» եթե չչեղարկվի, մենք կառերեսվենք նոր պատուհասների հետ:

✝️ Տէ՛ր Հիսուս Քրիստո՛ս, խնդրում ենք, խափանի՛ր:

‼️ Խնդրում ենք տարածել ու իրազեկել բոլորին‼️

❇️ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել