Այս այցը կարևոր էր Հայաստանի երիտասարդների դիրքը եվրոպական մակարդակում ընդգծելու համար․ Անի Յուզբաշյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
created by Polish

Ստրասբուրգում պատվով ներկայացրի Հայաստանը՝ մասնակցելով տարեկան աշխատանքային այցելությանը Եվրոպայի խորհուրդ, որտեղ 21 եվրոպական, Արևելյան գործընկերության և Բալկանյան երկրների երիտասարդներ ներկայացնում էին իրենց երկրները։

Այցի ընթացքում կարևոր հանդիպումներ ունեցանք Ստրասբուրգի փոխքաղաքապետ Վերոնիկ Բերտոլլեի և Եվրոպայի խորհրդի Տեղական և Տարածաշրջանային Իշխանությունների կոնգրեսի (Social Inclusion and Human Dignity Committee) քարտուղար Մարեն Լամբրեշտի հետ։

Այս այցը կարևոր հարթակ էր՝ Հայաստանի երիտասարդների դիրքը եվրոպական մակարդակում ևս մեկ անգամ ընդգծելու և ներկայացնելու մեր երկրի շարունակական դերակատարությունը Եվրոպայի խորհրդում։

Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի հետ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական համակարգի բարելավումը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և երիտասարդների ներգրավվածությունը հստակ առաջնահերթություն դիտարկելով։

Մեր երկրի մասնակցությունը Եվրոպայի խորհրդի ծրագրերին շարունակում է նպաստել քաղաքական, հասարակական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրոպայի Խորհրդին դեռեւս 2001 թվականից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել