Մեկնարկեց Գորիս Օփենը․ լուսանկարներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🇦🇲 Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Գորիսը դարձավ շախմատային կենտրոն՝ հյուրընկալելով տարբեր երկրներից ժամանած շախմատիստների։

♟️«Գորիս» հյուրանոցային համալիրում կայացավ Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը։

📌 Միջոցառմանը ներկա էին Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արթուր Խոջաբաղյանը։

🤗 Իրենց ողջույնի խոսքում նրանք ընդգծեցին նմանատիպ մրցաշարերի կարևոր դերը մարզական և կրթական զարգացման գործում՝ շեշտելով Գորիսի՝ որպես մշակութային և ինտելեկտուալ կենտրոնի նշանակությունը։

🤩 Առաջիկա օրերին սպասում են հետաքրքիր պարտիաներ, նոր ծանոթություններ և հիշարժան պահեր։

💪 Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել