Մեկնարկեց Գորիսի 2026 թվականի մասնակցային բյուջետավորման քվեարկությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայտարարություն

Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Գորիս համայնքի 2026 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրերի քվեարկության փուլը։ Համայնքի բնակիչների կողմից ներկայացվել են թվով 20 ծրագրային առաջարկներ։

Քվեարկության ժամկետները՝

Փետրվարի 20-ից մինչև փետրվարի 25-ը, ժամը 17:00-ն։

Ինչպե՞ս քվեարկել.

Քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել համայնքապետարանի պաշտոնական թվային հարթակ հետևյալ հղումով՝

https://goriscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4…

Հարթակում ընտրեք Ձեր նախընտրած ծրագիրը և սեղմեք կարմիր «Հավանել» կոճակը։

Քվեարկության կանոնները.

Յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել առավելագույնը 3 (երեք) առաջարկի օգտին։

Միևնույն բնակավայրին վերաբերող առաջարկների դեպքում կարող եք քվեարկել միայն մեկ առաջարկի օգտին։

Ուշադրություն. Կատարված քվեարկությունը հնարավոր չէ ձևափոխել կամ չեղարկել։

Մասնակցե՛ք քվեարկությանը և Ձեր ձայնով նպաստե՛ք մեր համայնքի զարգացմանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել