Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների փակման արարողությունը:
Եվ այսպես, ամփոփում ենք արդյունքները…
![]()
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:
Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:
Լավագույն եռյակը եզրափակեց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
![]()
Կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ Անահիտ Մկրտչյանը, ով վաստակեց 6.5 միավոր:
Արծաթե մեդալակիր դարձավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը՝ 6 միավորով:
Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը վաստակեցին 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը:
![]()
Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը ստացան Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։
Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ:
••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
Today, the closing ceremony of the 86th Armenian Chess Championship and 81st Armenian Women’s Chess Championship was held at the Tigran Petrosyan Chess House-Sports School today.
And now, we summarize the results…
![]()
In the Open Championship, GM Manuel Petrosyan became the champion, scoring 6 points out of 9.
IM Artur Davtyan, GM Zaven Andriasian, and GM Aram Hakobyan scored 5.5 points.
Based on tie-breaks, IM Artur Davtyan became the silver medalist.
GM Zaven Andriasian became the bronze medalist.
![]()
In the Women’s Championship, Anahit Mkrtchyan claimed the title with 6.5 points.
WFM Astghik Hakobyan became the silver medalist with 6 points.
WFM Sona Krkyasharyan, Ani Avetisyan, and WFM Anna Khachatryan scored 5.5 points.
Based on tie-breaks, the bronze medal went to WFM Sona Krkyasharyan.
![]()
GM Manuel Petrosyan and Anahit Mkrtchyan earned the right to represent the Armenian national team.
Congratulations to everyone, and best wishes for new achievements!