ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ԵՆԹԱԿԱՅԱՆ
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի <<Գյուղատնտեսության մեքենայացում>> մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները դասախոսներ Մ. Աղաբեկյանի, Ս. Ամարյանի և Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Շինուհայրի տրանսֆորմատորային ենթակայան։
Ենթակայանը կարևոր դեր է կատարում տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան էլեկտրաէներգիայի փոխանակման, բաշխման ու վերահսկման գործառույթներին, բարձրացնող և ցածրացնող տրանսֆորմատորային ենթակայանների կառուցվածքին, աշխատանքի սկզբունքին։ Անդրադարձ եղավ նաև հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության հիմունքներին, հիդրոտուրբինների, գեներատորների, տրանսֆորմատորների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին, գործնական միջավայրում փոփոխական հոսանքի ստացման շղթային։
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ <<Գորիս>> մասնաճյուղի <<Շինուհայր>> ենթակայանի տնօրինությանն ու սպասարկող անձնակազմին ուսանողների ճանաչողական այցը անվտանգ, ապահով, բովանդակալից ձևով և ուսանելի միջավայրում կազմակերպելու համար։