Ճանաչենք Սյունիքը․ սուրբ Մինաս եկեղեցի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ճանաչենք Սյունիքը

Սուրբ Մինաս եկեղեցի

Սուրբ Մինաս եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք` Որոտան գետի ձախափնյա բարձրադիր լանջին` Հին Հալիձոր գյուղատեղիի կենտրոնում։

Արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1611 թվականին։ Միանավ սրահ է` խորանին կից երկու ավանդատներով։ Միջնադարում հայկական բնակավայրերի կյանքը ձևավորվում էր եկեղեցու շուրջ։ Հին Հալիձոր գյուղը գոյություն ուներ արդեն դարեր, իսկ տարածքի եկեղեցիները կամ չգործող էին կամ բնակավայրից հեռու։ Ուստի բնակիչների ջանքերով և ֆինանսավորմամբ գյուղի կենտրոնական մասի փոքրիկ հարթ տարածքի վրա կառուցվեց Սուրբ Մինաս եկեղեցին, որը մինչև 19-րդ դարի վերջը պատկանում էր Տաթևի վանքին։ Սովետական Միության տարիներին սուրբ Մինասը ծառայում էր որպես գյուղատնտեսական ապրանքների պահեստ։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ, չնայած՝ չգործող է։ Ներառված է Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել