Դիտումների քանակը` 23
Հունվարին Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ 30 տոկոս ավելի։ Ծաղկաձորը, Աշոցքը և «Մայլերը» ձմռան ամիսներին ավելի ու ավելի են գրավում թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա այցելուների ուշադրությունը։
Փետրվարի 28-ին սպասվում է «-46» ձմեռային փառատոնը, մարտի սկզբին՝ ձնամարտի խաղամրցույթը։
Սակայն մասնագետները նշում են՝ ոլորտի արագ զարգացման ճանապարհին դեռ շատ խնդիրներ կան՝ դահուկային դպրոցների պակասից մինչև ենթակառուցվածքային բացեր։