Դիտումների քանակը` 27
Անցած շաբաթվա երկու օրերը միասին լինելու, մեր երգը ճանաչելու, պահպանելու և փոխանցելու մասին էին։ Հրանտ Բաղդագյուլյան արվեստանոցում ունեցանք բաց դաս մեր շատ սիրելի Սևադա Համբարչյանի հետ։
Այդ երկու օրերի ընթացքում հասցրինք սովորել ավելի քան 10 երգ, երգել, սովորածը փոխանցել միմյանց և միասին զգալ հայկականը։
Երկրորդ օրվա ավարտն առանձնահատուկ դարձրեց մեր շատ սիրելի հյուրի՝ «Հող» նախագծի հիմնադիր, երաժիշտ Գարիկ Գագիկյանի ներկայությունը։ Նրա հետ հանդիպումը դարձավ երկու կարևոր օրվա ամենագեղեցիկ ամփոփումը:
Շնորհակալ ենք Սևադային այս անչափ կարևոր նախաձեռնության և մշտապես Արվեստանոցի կողքին լինելու համար