Դիտումների քանակը` 47
✨ Հրանտ Բաղդագյուլյանի ծննդյան 75-ամյակին ընդառաջ. «Անձրևոտ օր» արձակի մրցույթ
Սիրելի՛ ստեղծագործողներ,
✍️Ի պատիվ Հրանտ Բաղդագյուլյանի ծննդյան 75-ամյակի՝ Հրանտ Բաղդագյուլյան արվեստանոցը հայտարարում է «Անձրևոտ օր» արձակի մրցույթի մեկնարկը։
🌧️Վերնագիրն ընտրված է Հրանտ Բաղդագյուլյանի համանուն, խորը և հուզիչ պատմվածքի հիման վրա, որը տպագրվել էր 1985 թվականին «Գարուն» ամսագրում։ Այս պատմվածքը մեզ կանչում է խորասուզվելու մարդկային ապրումների նուրբ աշխարհը։ Մենք հրավիրում ենք Ձեզ՝ ձեր ստեղծագործություններով վերստին բացահայտելու այդ հուզախառն աշխարհը։
👇 Մասնակցության պայմանները.
- Ո՞վ կարող է մասնակցել․
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից։ - Ժանր.
Աշխատանքները պետք է լինեն արձակի ժանրում՝ պատմվածք, էսսե, նովել և այլն։
🏆 Ի՞նչ է սպասվում հաղթողներին.
Ձեր ստեղծագործությունները կգնահատի հեղինակավոր ժյուրիի կազմը, որն էլ կսահմանի մրցանակային տեղերը։ - Դրամական մրցանակներ՝ լավագույն աշխատանք(ներ)ի համար։
- Անակնկալ նվերներ։
- Յուրահատուկ մտածողությամբ հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով։
🗓️Հրահանգներ. - Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20։
- Ուղարկեք ձեր աշխատանքները մինչև նշված ժամկետը՝ baghdagyulyan.arvestanots@gmail.com էլեկտրոնային հասցեին։
📝 Տեխնիկական պահանջներ. - Ֆայլի ձևաչափը՝ PDF։
- Աշխատանքի վերնագրին հաջորդող տողի աջ կողմում պարտադիր նշե՛ք Ձեր անունը, ազգանունը, էլհասցեն և հեռախոսահամարը։
Միացե՛ք այս հրավերին և թողե՛ք ձեր հետքը հայ արձակի պատմության մեջ։ Սպասում ենք ձեր յուրօրինակ պատմություններին։