Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված շախմատի թիմային հուշաշրցաշարը այս տարի ևս եկել է միավորելու Գորիսի շախմատասերներին:
Մրցաշարին կարող են մասնակցել Գորիս համայնքի, ինչպես նաև շրջակա գյուղերի թիմերը: Յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի 4 հոգուց, որի մասնակիցներից մեկը պետք է պարտադիր լինի վետերան (50+)։
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնների համաձայն, շվեցարական կամ շրջանային մրցակարգով՝ կախված թիմերի քանակից:
Փետրվարի 22
Գրանցման վերջնաժամկետը` փետրվարի 21
Մրցաշարին գրանցվելու համար vardan232526@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել թիմի կազմի հայտը՝ ըստ խաղատախտակների:
Հարցերի դեպքում զանգահարել 077-52-54-54:
Գլխավոր մրցավար՝ Հայաստանի Հանրապետության Շախմատի Ֆեդերացիայի առաջին կարգի մրցավար Վարդան Մովսիսյան։
Մրցաշարում լավագույն արդյունք ցույց տված թիմերը կպարգևատրվեն դրամական մրցանակներով։
Հիմնական մրցանակներ՝
120.000 դր
80.000 դր
60.000 դր
Լավագույն արդյունք՝
Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տախտակներ՝ 10.000-ական դրամ
Լավագույն սիրողական թիմ՝ վարկանիշ չունեցող շախմատիստներով՝ 20.000 դրամ
Կանոնակարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով