Հունվարի 6-ը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

Հունվարի 5-ը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնն է։

301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և ողջ աշխարհասփյուռ հայությունը նշում է տարվա հոգևոր 5 տաղավար տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ ծննդյան և Աստվածհայտնության տոնը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավանդական ավետիսով։

Ճրագալույցի պատարագը մատուցվում է տարին միայն 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող երեկոյան, որից հետո հավատացյալները եկեղեցուց Հիսուսի լույսն են տուն տանում և զատկական տոնական ուտեստներ են ճաշակում՝ այսպիսով ավարտելով տոնին նախորդող Պահքի շրջանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել