Հիշատակի խնկարկում՝ ի պատիվ Խնձորեսկի քաջարի հերոսների

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հիշատակի խնկարկում՝ ի պատիվ Խնձորեսկի քաջարի հերոսների

Սեպտեմբերի 9-ը Խնձորեսկի համար առանձնահատուկ և խորհրդանշական օր է՝ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած քաջարի հերոսների հիշատակի օրը։

Այս օրը Խնձորեսկի դպրոցի 12-րդ դասարանի (դասարանը կրում է հերոս Գարիկ Աղասյանի անունը) աշակերտները Փառքի սրահում կազմակերպեցին մոմավառություն՝ խոնարհումով ու երախտագիտությամբ հիշելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսներին:

Մոմի լույսը դարձավ հիշողության, հարգանքի և հավերժության խորհրդանիշ։ Յուրաքանչյուր վառված մոմ կարծես իր մեջ կրում էր մի հերոսի անուն, մի չապրած կյանք, մի ընտանիքի ցավ և մի ամբողջ ժողովրդի երախտագիտություն։

Սեպտեմբերի 10-ին աշակերտները ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին հերոսների շիրիմներին: Ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ նրանց սխրանքը չի մոռացվելու, իսկ անունները շարունակելու են ապրել սերունդների հիշողության մեջ։

Հերոսների շիրիմների մոտ «հնչող» լռությունն ամենախոսունն էր. մենք ապրում ու շարունակում ենք մեր ճանապարհը, որովհետև նրանք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն խաղաղ երկնքի, հանուն գալիք սերունդների:

Այսօր մեր աշակերտների համար հերոսների հիշատակը պարզապես անցյալի էջ չէ: Այն նաև պարտավորություն է՝ ճանաչել, հիշել և արժևորել նրանց սխրանքը, սիրել հայրենիքը և այն դարձնել ավելի ուժեղ ու արժանապատիվ։

Խոնարհում մեր հերոսների անմար հիշատակին։ Նրանց անունները՝ հավերժ, սխրանքը՝

անմոռաց:

Դասղեկ՝ Անահիտ Ակունց

ԿԱԴԱՀ՝ Կարինե Շահնազարյան

Վարչատնտեսական մասի համակարգող՝ Դավիթ Ջուլհակյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել