Դիտումների քանակը` 208
Գորիս համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղի ունեցան հայրենասիրական միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 33-ամյակին։
Օրվա խորհրդով երեխաները ներկայացրին մեր բանակի ստեղծման պատմությունը, անցած ուղին, հիշեցին հերոսներին, որոնց անցած հերոսական ուղին բոլորիս համար հայրենասիրության ու նվիրումի վառ օրինակ է։
Երեխաների շուրթերից հնչած բանաստեղծություններն ու երգերը՝ նվիրված հայրենիքին ու հայ զինվորին, մեկ անգամ ևս հպարտության ու սիրո, հույսի ու հավատի զգացումներ պարգևեցին ներկաներին։