Հենո պապիկը՝ լուռ բարության խորհրդանիշ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

#մերոնք_ի շարքից

Գորիսի համայնքապետարանում աշխատելու տարիներին, երբ գործերս շատ էին, չէի հասցնում անգամ ընդմիջում անել, կամաց, անաղմուկ բացվում էր աշխատասենյակիս դուռը, ու ներս էր մտնում Հենո պապիկը։

Ձեռքին պարտադիր բան կար` կամ պերաշկի, կամ թխվածք, կամ կոնֆետ, երբեմն` նաև Գորիսի դումջակ..

Մանր քայլերով, աննկատ մոտենում էր, գրասեղանիս դնում իր օրվա ուտելիքի կեսն ու նույն աննկատ քայլերով փորձում հեռանալ։

Հենո պապիկը համայնքապետարանի պահակն էր, ու նաև իմ ավագ ընկերը, որին հաճախ նույնիսկ Հենրիով էի դիմում։

֊Հենրի ջան ինչի՞ ես ամեն օր նեղություն քաշում։

֊Այ բալա, առավոտվանից գործ ես անում, բան չես կերել, ընդմիջում չգնացիր, առ գոնե մի կտոր հաց բերանդ դիր…

Սեղանիս էր դնում ընդմիջման համար բերած իր ուտելիքի կեսն ու դուրս գալիս, ասես ցանկանալով արագ հեռանալ, որ չխլի ժամանակս…

Մոտ 9 տարի է, էլ չեմ աշխատում համայնաքպետարանում, բայց ամեն Նոր տարվա առաջին զանգը մինչ այսօր Հենո պապիկից եմ ստանում։

Երեկ հանդիպեցի Հենո պապիկին։ Երկար ժամանակ չէի տեսել։

Շա՜տ ուրախացա, գրկեցինք իրար, հարցուփորձ արեցինք ընտանիքներից։

Մեկ էլ ձեռքը գրպանը տարավ, ավանդույթի պես կոնֆետ հանեց, ու…

Այս անգամ առանց բառ ասելու, մեծ սիրով վերցրեցի կոնֆետները, ու աննկարագրելի զգացումով ամուր սեղմեցի իմ ավագ ընկերոջ, հրաշալի մարդու ու նրբանկատ պապիկի ձեռքը…

Հենրի ջան, Հենո պապիկ ջան, ավագ ընկեր ջան քեզ ամուր առողջություն, որ քո ներկայությամբ դեռ երկար տարիներ ուրախ պահեր պարգևես շրջապատիդ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել