Հարգելի Գորիսի համայնքապետարան / Goris Municipality,
Հարթաշեն և Ներքին Խնձորեսկ գյուղերը սպասարկվում են մեկ հին ավտոբուսով, ինչի պատճառով երկու համայնքների բնակիչներն էլ բախվում են անհարմարությունների։
Առավոտյան ավտոբուսը Հարթաշեն հասնում է 08:30–08:50-ի սահմաններում, ինչի պատճառով շատերը ուշանում են աշխատանքից։ Բացի այդ, Գորիսից վերադառնալիս ավտոբուսը նախ մտնում է Ներքին Խնձորեսկ, ապա գնում Հարթաշեն, իսկ առավոտյան՝ հակառակ ուղղությամբ, ինչի հետևանքով ընդամենը մոտ 15 կմ ճանապարհը տևում է շուրջ մեկուկես ժամ։
Կարծում ենք՝ արդեն ժամանակն է, որ յուրաքանչյուր գյուղ ունենա առանձին տրանսպորտ, ինչպես նաև ավելացվեն երթերի ժամերը՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան 18:00-ին, քանի որ շատերի աշխատանքային օրը ավարտվում է հենց այդ ժամին։
Նույնիսկ եթե երթուղին լինի վճարովի՝ օրինակ 100 դրամ, մարդկանց համար կարևոր է ունենալ նորմալ և ժամանակին գործող տրանսպորտ։
Նորմալ չէ, երբ Հարթաշենից Գորիս հասնելը երբեմն ավելի երկար է տևում, քան Գորիսից Երևան ճանապարհը։
Հույս ունենք, որ այս խնդիրը կարժանանա ուշադրության և կստանա լուծում։