Հարթաշենի ստեղծման օրվան նվիրված առաջին միջոցառումն արդեն պատմություն է։
Այս օրը ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր գյուղը հարուստ է պատմությամբ, հիշողություններով և մարդկանցով, ովքեր սիրում են իրենց հայրենի տունը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ, խոսքով, երգով, հուշերով, կազմակերպչական աշխատանքով կամ պարզապես ներկայությամբ դարձան այս օրվա մի մասը։
Առանձնահատուկ շնորհակալություն՝ մեր ավագ սերնդին, ովքեր կիսվեցին իրենց հիշողություններով, մեր ուսուցիչներին ու աշակերտներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացին, որ Հարթաշենի պատմությունը պետք է հիշել, պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին։
Միգուցե սկզբում մենք դեռ մի փոքր զուսպ էինք, բայց միջոցառման ավարտին արդեն զգացվում էր այն ջերմությունն ու միասնականությունը, որի համար էլ կազմակերպել էինք այս օրը։
Թող այս նախաձեռնությունը դառնա ավանդույթ, և ամեն տարի ավելի շատ մարդիկ հավաքվեն՝ հիշելու մեր արմատները, արժևորելու ներկան և միասին մտածելու Հարթաշենի ապագայի մասին։
Շնորհակալություն յուրաքանչյուրիդ։ Այս միջոցառումը բոլորինս էր, և այն հաջողվեց հենց ձեր շնորհիվ։
Հարթաշենը մեր արմատներն են, մեր տունը և մեր ապագան։