Հայկական սոցիալական ցանց․ հայ երիտասարդների նախաձեռնությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հարթակ հայ երիտասարդների նախաձեռնությամբ

Ստեղծվում է «ՄիՏանիք» սոցիալական հարթակը, որը միավորելու է հայերին, ապահովելու ազգային ինքնության պահպանումն ու նպաստելու մշակութային, կրթական և տեխնոլոգիական զարգացմանը։

Հարթակը հնարավորություն կտա՝

Շփվել, տեղեկատվություն ստանալ և տարածել

Ստեղծել խմբեր, մասնակցել քննարկումներին

Փոխանակել լուսանկարներ և վիդեոներ

Օգտվել անվտանգ և հուսալի հաղորդակցման միջավայրից

Նորարարական լուծումներ

ԱԲ-ի աջակցություն «ՄիՏանիք»-ում

Կեղծ էջերի բացահայտում

Հավելյալ անվտանգություն

Բովանդակության վերահսկում

Անձնական առաջարկություններ

Բազմալեզու աջակցություն

Հեղինակ՝Artak Hovsepian

Ձայնային հաղորդագրությունների թարգմանություն

Հարթակն առաջարկելու է մինչև 12 լեզվի թարգմանություն՝ 85-100% ճշտությամբ, թույլ տալով օգտատերերին հեշտությամբ շփվել առանց լեզվական խոչընդոտների։

Թարգմանչական նոր նախաձեռնություն

«ՄիՏանիք»-ի շրջանակներում կստեղծվի հատուկ բաժին, որտեղ բացառապես այս հարթակում հասանելի կլինեն «Թարգմանչաց» շարջման շրջանակներում ստեղծված արժեքավոր ուսումնական ու կրթական տեսանյութեր, որոնք թարգմանվելու են այլ լեզուներից հայերեն և հակառակը՝ գիտելիքը դարձնելով հասանելի ավելի լայն լսարանի։

Հարթակի լեզուները

Հարթակն սկզբնական փուլում հասանելի կլինի հայերեն (գրաբար, արևմտահայերեն, արևելահայերեն), անգլերեն և ռուսերեն, ապահովելով տարբեր համայնքների լիարժեք ներգրավվածությունը։

Հիմնադիր թիմ

Հարթակի կառուցմամբ զբաղվում են Գոռ Ալեքյանն ու Նաիրի Հովհաննիսյանը, որոնց ջանքերով «ՄիՏանիք»-ը դառնում է իրականություն՝ միավորելով հայերին ամբողջ աշխարհում։

Ժամանակն է կոտրել կարծրատիպերը, համախմբվել և դառնալ մեկ միասնական ուժ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել