Դիտումների քանակը` 45
Հաստատուն քայլերով դեպի կատարելագործում
Գորիսի ԲԿ֊ի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ աջակցությամբ մեկամսյա վերապատրաստման կուրս անցավ ԲԿ֊ի հիվանդանոցի և պոլիկլինիկայի 30 բժիշկ։
Երևանից ժամանած մասնագետների կողմից անցկացվեց «Հայաստանի Հանրապետությունում հաճախակի ախտորոշվող զարգացման անոմալիաների
և ախտաբանությունների ժամանակակից հետազոտական և փորձաքննական առանձնահատկությունները» թեմայով դասընթաց, որի արդյունքում բժիշկներին տեսական և գործնական ՇՄԶ 75 կրեդիտ շնորհվեց։
ՀՀ ԱՆ և Գորիսի ԲԿ համագործակցությունը մեծ հնարավորություն ընձեռնեց բժիշկներին տեղում ծանոթանալ բժշկական նորարարություններին, ավելի մասնագիտանալ և առանց մայրաքաղաքում մեկամսյա կեցության ստանալ բարձր կրեդիտներ։