Մեծ ուրախությամբ հայտնում ենք մեր հույն եղբայրների՝ «Դուրեոս Իպոս» (Տրոյական ձի) հատուկ նշանակության պահեստազորային շարժման հետ համագործակցության մեկնարկի մասին։
Κίνημα Εφέδρων Ειδικών Δυνάμεων Δούρειος ίππος
Շնորհակալ ենք «Դուրեոս Իպոս»-ին մեր աշխատանքն ու գործունեությունը գնահատելու համար։ Այս վստահությունը մեզ համար կարևոր է և ամրապնդում է այն սկզբունքները, որոնց վրա հենվում ենք՝ հայրենիքի պաշտպանության, պատրաստվածության և գիտելիքի փոխանցման գործում։
Այս համագործակցությունը ոչ միայն մասնագիտական ու գործնական նոր հնարավորություններ է խոստանում, այլև ամրապնդում է հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը, խորհրդանշում դժվարությունների հաղթահարման և ազատության ու արժանապատվության պահպանման գաղափարը։
Մենք վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքը կդառնա ամուր հիմք գիտելիքի փոխանակման, փորձի կուտակման և մեր ժողովուրդների միջև եղբայրության ու վստահության խորացման համար։
Միասին ավելի՛ ուժեղ ենք։