Դիտումների քանակը` 48
Հայր Միքայելը Տաթևում ու հարակից գյուղերում կրթել է հարյուրավոր երեխաների եւ դեռահասների։
Նա ուսուցիչ է, բարի, ազնիվ, հանդուրժող, աջակցող։
Որքան գիտեմ նա միակն էր, ով ճեմարանը բացարձակ գերազանց էր ավարտել (իր հետ սովորողների մեջ)։
Ես չեմ լսել մի մարդ, ով Հայր Միքայելի մասին դրականը չխոսի, անկախ այն հանգամանքից հավատացյալ է, թե աթեիստ։
Ես մանկությունից եմ Հայր Սուրբին ճանաչում, նա անվերջ բարի էր, կա ու կլինի։
Հայր Միքայելը բնությունից բարի է ծնվել ու այդպես էլ հոգեկրթվել։
Ինձ առանձնահատուկ հիացնում է իր արժեքներին անվերջ նվիրումն ու հավատարմությունը և երեխաներին կրթելու ու ուսուցանելու բարի միտումը։