ՏԵՂԵԿԱՆՔ
Ես՝ Զառա Մարգարյանս, սույնով հավաստում եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում չեմ զոհվել, քանի որ պետական քարոզչությունը՝ ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի, քաղաքացիներին հետևողականորեն տեղեկացնում էր, որ «հաղթում ենք», «թշնամին խուճապի մեջ է», և անհանգստանալու որևէ պատճառ չկա։
Միաժամանակ հայտնում եմ, որ մոբիլիզացիոն գործընթացների կազմակերպման «փայլուն» մակարդակի շնորհիվ ես զրկված եմ եղել ռազմաճակատ հասնելու, հերոսաբար զոհվելու և հետմահու մեդալ ստանալու հնարավորությունից։
Գիտակցելով, որ կենդանի մնալով անհարմարություն եմ պատճառում որոշ պետական ու քաղաքական շրջանակների, պատրաստ եմ զոհվելու առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում՝ պաշտպանության նախարարի բարձր տրամադրությունն ու քաղաքական հարմարավետությունն ապահովելու նպատակով։
Կից ներկայացվում է նաև այն հանգամանքը, որ հայրենիքի համար չզոհվելու մեղավորության զգացումը կրելու եմ մինչև հաջորդ պաշտոնական ստախոսությունը։
Տեղեկանքը տրվում է ըստ քաղաքական անհրաժեշտության։