Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից սույն թվականի հունիսի 19-ին հայտարարված՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև կնքվեց համապատասխան պայմանագիրը։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի հիմքում դրվել է «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Hotelstars Union կազմակերպության միջև կնքված պայմանագիրը։
Արդյունքում՝ առաջիկա տասը տարիների ընթացքում ՀՀ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար հիմք են ընդունվելու Hotelstars Union-ի կողմից կիրառվող միջազգային տեխնիկական պահանջներն ու չափորոշիչները։
Այս քայլը կնպաստի Հայաստանի հյուրանոցային ոլորտի որակի բարձրացմանը, միջազգային չափանիշների ներդրմանը և Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության մրցունակության ամրապնդմանը։