Դիտումների քանակը` 76
ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ԽՈՍՔԸ ԳՈՐԾԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի նախաձեռնությամբ՝ փետրվարի 3-ին, Ագարակ քաղաքի Չարենցի 20 շենքի մուտքի լուսամուտները փոխարինվեցին նոր, ժամանակակից եվրոպատուհաններով։
Համայնքի բարեկարգման հերթական կարևոր քայլը Մեղրիի համայնքապետարանի ֆինանսավորմամբ կյանքի կոչվեց՝ ապահովելով ավելի բարեկարգ, ջերմ ու հարմարավետ պայմաններ շենքի բնակիչների համար։
Արդյունքը տեսանելի է, զարգացումը՝ շարունակական։
Համայնքը փոխվում է՝ հանուն իր բնակիչների բարեկեցության։