Կորեացի գիտնականները ստեղծել են հեղափոխական տեխնոլոգիա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Կորեացի գիտնականները ստեղծել են հեղափոխական տեխնոլոգիա։

Օգտագործելով ջրածնային պլազմա, այլևս հնարավոր է պլաստիկ թափոնը վերածել արժեքավոր քիմիական հումքի` ընդամենը 0.01 վայրկյանում

Կորեայի Մեքենաշինության և նյութերի ինստիտուտի (KIMM) գիտնականները մշակել են ջրածնով աշխատող պլազմային ջահ, որը խառնված պլաստիկ թափոնները վերածում է արժեքավոր քիմիական նյութերի՝ ընդամենը 0.01 վայրկյանում։

Նորարար այս մեթոդը ժամանակ ջերմաստիճանը կարող է հասնել ավելի քան 1000°C֊ի՝ պլաստիկը քայքայելով մինչև էթիլեն և բենզեն, որոնք կարևոր հումք են նոր պոլիմերների արտադրության համար։

Ամենակարևորն այն է, որ համակարգը չի պահանջում պլաստիկների տեսակավորում կամ պիտակների հեռացում՝ վերամշակման հիմնական խոչընդոտներից մեկը։ Բացի այդ, օգտագործվում է ջրածնահին պլազմա, ոչ թե ածխածնային վառելիք, ինչը նվազեցնում է ածխածնային արտանետումները և մրի առաջացումը։

Հետազոտողները հայտնում են, որ տեխնոլոգիայի արդյունավետություբը ավելի քան 99% է, աշխատում է շարունակաբար՝ առանց խցանումների կամ արտանետումների։

Այս մոտեցումը կարող է արմատապես փոխել քիմիական վերամշակման ոլորտը՝ դարձնելով այն արագ, մաքուր և շահավետ, իսկ պլաստիկ թափոնները՝ վերականգնվող արդյունաբերական ռեսուրս։

Հղումներ՝

Korea Institute of Machinery and Materials (KIMM)

Tech Xplore (2025, սեպտեմբեր) – Plasma torch enables hassle-free plastic recycling

Newswise – The era of hassle-free plastic recycling is becoming a reality

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել